Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք,Բերդ քաղաք, Վ. Տերյան փողոց, 24 տուն հասցեում գտնվող Կոլյա Հովսեփի Ջուլհակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 33,2 ք.մ մակերեսով ներքին չափերով և 40,3ք.մ մակերեսով արտաքին չափերով և 33,51 ք.մ մակերեսով ներքին չափերով և 40,87ք.մ մակերեսով արտաքին չափերով շինությունները ճանաչել օրինական, բնակելի և հասարակական նշանակության շինություններ՝ ավտոտնակ և առևտրի սրահ, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023MUZV74:
2.Պարտավորեցնել Կոլյա Հովսեփի Ջուլհակյանին տեղական բյուջե մուծել 173542 /մեկ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ. որից՝ 57307/հիսունյոթ հազար երեք հարյուր յոթ/ ՀՀ դրամը ավտոտնակի, իսկ 116235/մեկ հարյուր տասնվեց հազար երկու հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամը՝ առևտրի սրահի համար:
3. 2. Ինքնակամ իրականացված 79,53 ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին և 70.84ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով շինությունները՝ անասնաշենքը և պարիսպները հաշվառել որպես ինքնակամ շինություններ:
4. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: