Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք Համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր 19 փողոց, թիվ 7/1 հասցեում գտնվող 1454.1ք.մ մակերեսով արտաքին և 1293.53 ք.մ մակերեսով ներքին չափերով հյուրանոցի շենքը, պահեստը, արտադրամասը և ծածկը՝ 1558795 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամով և նրա պահպանման ու սպասարկման համար 4194.1 ք.մ մակերեսով հողամասը՝ 1153648 /մեկ միլիոն հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով, որից՝ 2226.15ք.մ մակերերեսը՝ 315891/երեք հարյուր տասնհինգ հազար ութ հարյուր իննսունմեկ/ՀՀ դրամ, իսկ 1967.95ք.մ մակերերեսը՝ 837757/ութ հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր հիսունյոթ/ՀՀ դրամ կադաստրային արժեքներով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ <<Էկո Գարդեն արտադրական կորպորացիա>> ՍՊԸ-ին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |