Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 մարտի 2025 թ.

ԱՐԱՅԻԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղ, 1-ին փողոց, 36 փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող, Արայիկ Վոլոդյայի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 101.66 ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին չափերով և 89.85 ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով շինությունները ճանաչել օրինական, բնակելի նշանակության շինություններ՝ բնակելի տուն, ծածկ և անասնաշենք:

2.Պարտավորեցնել Արայիկ Վոլոդյայի Մելքումյանին տեղական բյուջե մուծել 55178/հիսունհինգ հազար հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ՝, որից՝ 41722/քառասունմեկ հազար յոթ հարյուր քսաներկուս/ ՀՀ դրամը բնակելի տան, իսկ 13456/տասներեք հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամը օժանդակ շինությունների համար:

3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի  քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:

4. Որոշումն  ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner