|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հուլիսի 2021 թվականի N 74-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու մասին:
/Զեկ.Մ.Պապյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների և անշարժ գույքի հարկի արտոնություններ տրամադրելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 1,26829 հա մակերեսով այգին մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.07739 հա մակերեսով 11-002-0237-0021 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-002-0330-0020, 11-002-0330-0005 ծածկագրերով վարելահողերը և 11-002-0331-0165 ծածկագրով արոտավայրը աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
|
Կողմ -7 ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|