Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Սոնա Հովակիմյան Արմենի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 118/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Սոնա Հովակիմյան Արմենի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի փողոցի թիվ 23Ա հասցեում գտնվող 168.8 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 22 կցվում է):
2.<<Սոնա Հովակիմյան Արմենի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Սոնա Հովակիմյան Արմենի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: