Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2 կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը 1.Բերդ համայնքի Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող 11-002-0123-0034 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության,բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.03041 հա հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, Բերդի սոցիալ-կրթական համալիր կառուցելու նպատակով: |