Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը /ծածկագիր 11-046-0205-0005/ չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղ Նավուր, 11-046-0205-0005 ծածկագրով, 2.9419 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը սահմանված կարգով աճուրդով օտարելու:
2. Հողամասի մեկնարկային գին սահմանել 1 ք.մ.՝ 70 (յոթանասուն) ՀՀ դրամ, ընդհանուր գին՝ 2 059 330 (երկու միլիոն հիսունինը հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3. Միջնորդության խնդրանքով դիմել ՀՀ տավուշի մարզպետին, կազմված գործը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության քննարկմանը ներկայացնելու համար:
4. ՀՀ Տարածքային կառավարման նախարարության դրական եզրակացության դեպքում աճուրդի պայմանների վերաբերյալ տալ հայտարարություն՝ սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |