Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 25 դեկտեմբերի 2024 թվականի N 449-Ա որոշումը
որոշում եմ`
1.Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի N 20 սենյակը՝ 12.71 քմ մակերեսով, N 21 սենյակը՝ 20.16 քմ մակերեսով, 32.87 քմ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, տարեկան 394 440/երեք հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ վարձավճարով, 10 տարի ժամկետով, առանց մրցույթի տրամադրվել է «Լիլիթ Ադամյան» ԱՁ-ին քաղաքացիների սպասարկման գրասենյակային ծառայություններ իրականացնելու համար, կնքել վարձակալության պայմանագիր և հաշվարկի սկիզբը սահմանել 2025 թվականի փետրվարի 1-ը:
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: