Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Արծվաբերդ գյուղ, 1 փողոց, 40 փակուղի 2/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ 11-014-0035-0006 ծածկագրով, 0.03773 հա մակերեսով հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել`120 000 /մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: |