Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք,Չորաթան գյուղ, 1-ին փողոց, 48/1 խանութ հասցեում գտնվող 33,43ք.մ մակերեսով արտաքին չափերով և 27,31ք.մ ներքին չափերով՝ 125436/մեկ հարյուր քսանհինգ հազար չորս հարյուր երեսունվեց/ՀՀ դրամ արժեքով, որից՝ 24,0ք.մ մակերեսով արտաքին չափերով և 18,5ք.մ ներքին չափերով խանութը՝ 115776/մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր յոթանասունվեց/ՀՀ դրամ արժեքով, 0,84ք.մ մակերեսով արտաքին չափերով և 0,6ք.մ ներքին չափերով ավտոտնակը՝ 451/չորս հարյուր հիսունմեկ/ՀՀ դրամ արժեքով, 8,59ք.մ մակերեսով արտաքին չափերով և 8,21ք.մ ներքին չափերով մառանը, ծածկերը և պարիսպը՝ 9209/ինը հազար երկու հարյուր ինը/ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0,00334 հա մակերեսով հողամասը՝ 4740 /չորս հազար յոթ հարյուր քառասուն/ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Լեռնիկ Ներսեսի Քալանթարյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
|