Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

26 հոկտեմբերի 2023 թվականի N 10

Հանրային քննարկում. համայնքի բնակիչները դեմ են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացրած ծրագրին

Այսօր`հոկտեմբերի 26-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը տեղի է ունեցել հանրային քննարկում` «Վալեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից Բերդ համայնքի վարչական սահմաններում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու հայտի վերաբերյալ։
 
Հանրային քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, Բերդ համայնքի ավագանու անդամները, բնակավայրերի վարչական ղեկավարները, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, համայնքի բնակիչները։
 
Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը ներկայացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը ստանալուց հետո Բերդի համայնքապետարանի գործողությունները` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի։
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանն անդրադարձել է ծրագրի մանրամասներին։
 
Այնուհետև իրենց դիրքորոշումն են ներկայացրել Դավիթ Արշակյանը, Անուշ Մարգարյանը, Կամո Չոբանյանը, Անդրանիկ Վիրաբյանը, Լեռնիկ Բաբայանը, Անահիտ Բադալյանը, Արթուր Երկանյանը, Աշոտ Վարդանյանը, Կարեն Դարբինյանը, Անահիտ Մեժլումյանը, Արկադիա Զարգարյանը, Սամվել Սաղոյանը, Արմեն Մելիքյանը, Արմինե Բադալյանը, Արթուր Սաֆարյանը, Օլեգ Դուլգարյանը, Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։
Բանախոսները շեշտել են, որ դեմ են ներկայացված ծրագրին` հիմնավորելով իրենց տեսակետը։
 
Ներկայացված բոլոր կարծիքներն արձանագրվել են։


Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner