Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀօրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, Բերդ Համայնքի ավագանին որոշում Է՝
1.Տալ համաձայնություն 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Չորաթան գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 11-053-0230-0046 ծածկագրով, 0,25729 հա մակերեսով արոտավայրը։
2․ Սահմանել 0,25729 հա մակերեսով արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ։