Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով,
Բերդ համայնքիավագանին որոշում է` 1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28 - ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 6 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Համաձայն 13 սեպտեմբերի 2024 թվականի <<Բերդի մշակույթի տուն>> Հիմնարկի տնօրեն Մարիետա Մանուչարյանի և <<Ծիլի Ծով>> ՏԱԽ ՀԿ – ի տնօրեն Անահիտ Բադալյանի միջև կնքված թիվ N02/09/24 պայմանագրի՝ հիմք ընդունելով ԵՄ <<Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում>> Ծրագրի շրջանակներում <<Ծիլի Ծով>> ՏԱԽ-ի համաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ինիստի N02/24 արձանագրությունը՝ <<Ծիլի Ծով>> ՏԱԽ ՀԿ – ն Դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով <<Բերդի մշակույթի տուն>> Հիմնարկին դրամաշնորհի տեսքով 600.0 հազար(վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում՝ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում/հատված 6/՝ Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/տող2823/, 4269 հոդվածում :
Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ ի դեմս գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի և ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Ա. Հակոբյանի (հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 22-ի N267-24 պայմանագիրը) միջև կնքված համաձայնագրի, Բերդ համայնքի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք իրականացրած շահառուներին տրամադրված 1553.55հազար(մեկ միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), նույն ծրագրի շրջանակներում ծրագրի մոնիթորինգի իրականացման համար տրամադրված 46.606 հազար(քառասունվեց հազար վեց հարյուր վեց) ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ հոդվածում/տող 1256/, իսկ ծախսային մասում/հատված 6/՝ Գյուղատնեսություն/տող 2421/, 4729 հոդվածում:
Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 2200.2 հազար դրամով և հաստատել.
ա) եկամուտների մասով՝ 1690434.7 հազար դրամ, բ) ծախսերի մասով՝ 1872335,4 հազար դրամ, |