Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 406
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի <<ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 221-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, 

Բերդ համայնքիավագանին որոշում է`

1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28 - ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2024 թվականի տեղական հաստատելու մասին>> N 221-Ա որոշման մեջ և հավելվածներում 1 – ում և 6 – ում կատարել հետևյալ փոփոխությունները՝

Համաձայն 13 սեպտեմբերի 2024 թվականի <<Բերդի մշակույթի տուն>> Հիմնարկի տնօրեն Մարիետա Մանուչարյանի և <<Ծիլի Ծով>> ՏԱԽ ՀԿի տնօրեն Անահիտ Բադալյանի միջև կնքված թիվ N02/09/24 պայմանագրի՝ հիմք ընդունելով ԵՄ <<Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում>> Ծրագրի շրջանակներում <<Ծիլի Ծով>> ՏԱԽ-ի համաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 11-ինիստի N02/24 արձանագրությունը՝ <<Ծիլի Ծով>> ՏԱԽ ՀԿն Դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով <<Բերդի մշակույթի տուն>> Հիմնարկին դրամաշնորհի տեսքով 600.0 հազար(վեց հարյուր հազար) ՀՀ դրամ ֆինանսական միջոց է տրամադրում՝ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Հետևաբար, վերոհիշյալ գումարը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), իսկ ծախսային մասում/հատված 6/՝ Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ/տող2823/, 4269 հոդվածում :

Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության՝ ի դեմս գլխավոր քարտուղար Հ. Նասիբյանի և ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Ա. Հակոբյանի (հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 22-ի N267-24 պայմանագիրը) միջև կնքված համաձայնագրի, Բերդ համայնքի գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանք իրականացրած շահառուներին տրամադրված 1553.55հազար(մեկ միլիոն հինգ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Այլ եկամուտներ հոդվածում (տող 1393), նույն ծրագրի շրջանակներում ծրագրի մոնիթորինգի իրականացման համար տրամադրված 46.606 հազար(քառասունվեց հազար վեց հարյուր վեց) ՀՀ դրամը ավելացնել բյուջեի եկամտային մասի /հատված 1/ Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ դոտացիաներ հոդվածում/տող 1256/, իսկ ծախսային մասում/հատված 6/՝ Գյուղատնեսություն/տող 2421/,  4729 հոդվածում:

Համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերը ավելացնել՝ 2200.2  հազար դրամով և հաստատել.

ա) եկամուտների մասով՝ 1690434.7 հազար դրամ,
բ) ծախսերի մասով՝ 1872335,4   հազար դրամ,


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(99.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner