Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ Կառավարության 11.05.2002թ 498-Ն որոշման 2-րդ կետ ով , հիմք ընդունելով քաղաքացու 1409/Դ/21 դիմումը ՀՀ Կադաստրի կոմիտեի Կ-02122022-11-0155 որոշումը և Բերդ համայնքի կողմից տրամադրված N 13 17.11.2021թ _ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 13.12.2021թ N 38 շինարարության թույլտվությունը Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Սամուել Սեմերջյանի հայտը, իր սեփականությունը հանդիսացող 1.7995 հա մակերեսով՝ 11-060-0106-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի` շինությամբ ծարաբեռնված 0.0225հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխելու մասին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր:
2.Հաստատել Սամուել Սեմերջյանի սեփականություն հանդիսացող 1.7995 հա մակերեսով՝ 11-060-0106-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի շինությամբ ծարաբեռնված 0.0225հա մակերեսով հողամասի, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողեր, օրինական կառուցված մեղրի արտադրամասի պետական գրանցումն իրականացնելու համար:
3.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |