Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ք.Բերդ, Լևոն Բեկի 5 հասցեում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկի N22 սենյակը՝11.34ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի,ամսական 11340/տասնմեկ հազար երեք հարյուր քառասուն/ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 136080/մեկ հարյուր երեսունվեց հազար ութսուն/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, տրամադրել <<Լիլիթ Ադամյան>> ԱՁ-ին չափագրումների փաստաթղթավորման աշխատանքներ կատարելու համար:
2.Օրենքով սահմանված կարգով կնքել պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագիր:
3.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |