Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և համաձայն Բերդ համայնքի ավագանու 2023թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 221-Ն որոշման և հիմք ընդունելով Բերդ համայնքի բնակիչների դիմումները և Բերդ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի թիվ 9/ինը/ արձանագրությունը՝
1.Բերդ համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Սոցիալական օգնություններ» (բաժին 10, խումբ 7, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 420 000 (չորս հարյուր քսան հազար) ՀՀ դրամ փոխանցել «Արդշինբանկ» ՓԲԸ 2470022145640000 հաշվեհամարին՝ համայնքապետարան դիմած և սոցիալապես անապահով վիճակում գտնվող թվով 11 քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նպատակով՝ (կցվում է հավելված 9)։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։