Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ կետով և 35-րդ կետի գ) ենթակետով, հաշվի առնելով, որ նշված կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Բերդ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Վերին Կարմիր Աղբյուր գյուղ, 2 փողոց, 5/1 ավտոտնակ հասցեում գտնվող 46.8ք.մ մակերեսով արտաքին չափերով և 40.62ք.մ մակերեսով ներքին չափերով ավտոտնակը՝ 265778/երկու հարյուր վաթսունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ արժեքով և դրա պահպանման ու սպասարկման համար 0,00468 հա մակերեսով հողամասը՝ 10193 /տասը հազար հարյուր իննսուներեք/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Դավիթ Վիկտորի Ղավալյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: