Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով Լուսինե Գրիգորյանի (մուտք 2025 թվականի հունվարի 29-ի N 152/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ
1.<<Լուսինե Սուրենի Գրիգորյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Նավուր բնակավայրի 1փ. 20 հասցեի 97 քառակուսի մետր մակերեսով տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 37 կցվում է):
2.Ա/Ձ<<Լուսինե Սուրենի Գրիգորյան>>ը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 31200 (երեսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ<<Լուսինե Սուրենի Գրիգորյան>>ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: