Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հուլիսի 2025 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ԶԵԼԻՓԽԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ՍԻԼՎԱ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱՅԴԻՆՅԱՆԻ, ԷԴՎԱՐԴ ՌՈԲԵՐՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1285 և թիվ 1286 վկայագրերը, տրված՝ 04.07.2025թ.-ին , «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 27.12.2024թ. կազմված չափագրման արդյունքները     որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Ներքին Կարմիր Աղբյուր, 11 փողոց, 3 նրբանցքի 3 փակուղի, 3 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝  341.4 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1973թ. և օրինական հատկացված 11-047-0069-0010 ծածկագրով, 0.16 հա մակերեսով տնամերձ հողամասը և դրան կից 0.01739 հա մակերեսով տնամերձ հողամասը  ճանաչել Հայկանուշ Գրիգորի Գալստյանի, ծնված՝ 05.10.1936թ., Ռոբերտ Զելիփխանի Գալստյանի, ծնված՝ 25.05.1964թ., Սիլվա Սերյոժայի Այդինյանի, ծնված՝ 28.09.1963թ., էդվարդ Ռոբերտի Գալստյանի, ծնված՝ 06.02.1991թ., սեփականությունները:

Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատերերի կողմից:

3. Առկա են 42.7 ք.մ ընդհանուր մակերեսով  ինքնակամ շինություններ՝ անասնագոմ, ավտոտնակ, մառան ծածկ, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էմմա Մելիքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner