Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 103/2024 և թիվ 69/2025 վկայագրերը, տրված՝ 15.04.2025թ.-ին , «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից և հաշվի առնելով 29.04.2025թ. կազմված չափագրման արդյունքները որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 2 փողոց, 1 փակուղի, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը՝ 188.5 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1970թ. և օրինական հատկացված 11-010-0084-0011 ծածկագրով, 0.06 հա մակերեսով տնամերձ հողամասը և դրան կից 0.00073 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Իշխան Արամայիսի Բաբայանի, ծնված՝ 14.12.1965թ., Ծովինար Սերոբի Բաբայանի, ծնված՝ 06.08.1965թ., Հասմիկ Իշխանի Բաբայանի, ծնված՝ 15.12.1987թ., Արմենուհի Իշխանի Բաբայանի, ծնված՝ 18.07.1989թ., սեփականությունները:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատերերի կողմից:
3. Առկա է 86.99 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինություններ,որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: