Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետեր, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Խորենացու փողոց, 43/2 հասցեում գտնվող և Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0,00832հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասում Հրանտ Հակոբի Հակոբյանի կողմից իրականացված 66.8ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին չափերով և 61.83ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով ինքնակամ շինությունները՝ ավտոտնակները համարել Բերդ համայնքի սեփականություն և ճանաչել օրինական, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր՝ 2023LVQHV3, 2023T4GGTB, 2023TV7SCY:
2.Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Հրանտ Հակոբի Հակոբյանին`սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու շինությունները` 66.8ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին չափերով և 61.83ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով` 111757/մեկ հարյուր տասնմեկ հազար յոթ հարյուր հիսունյոթ/ՀՀ դրամ և հողամասը` 0,00832 հա մակերեսով, 240240/երկու հարյուր քառասուն հազար երկու հարյուր քառասուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
3.Հողամասերի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` բնակավայրերի խառը կառուցապատման հողերից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։