Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Ա.Մանուկյան փողոց, 2/6 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-002-0060-0132 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող, 0.00079 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերից, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Ա.Մանուկյան փողոց, 2/6 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-002-0060-0132 անշարժ գույքից առանձնացվող, 0.00079 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գրանցել Բերդ համայնքի անունով:
3. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 16 հոկտեմբերի 2024 թվականի N 1713-Ա որոշումը։
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: