Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Գալյա Մխիթարյան Աշոտի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի մարտի 31-ի N 593/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Գալյա Մխիթարյան Աշոտի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ. Վ.Կ.Աղբյուր 2 փողոցի թիվ 8 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 128 կցվում է):
2.<<Գալյա Մխիթարյան Աշոտի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում<<Գալյա Մխիթարյան Աշոտի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: