Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Լիզա Կիրակոսյան Արարատի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 14-ի N 315/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Լիզա Կիրակոսյան Արարատի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հայկ Նահապետի փողոցի թիվ 14/9 հասցեում գտնվող 24,7 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 92 կցվում է):
2.<<Լիզա Կիրակոսյան Արարատի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 24000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Լիզա Կիրակոսյան Արարատի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: