ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի(Բաղադրիչ 1) շրջանակում այսօր՝ հունիսի 23-ին, Մովսեսի մշակույթի տանը կայացել է համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը:
Հանրային քննարկմանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Մովսես գյուղի վարչական ղեկավար Արտակ Պապյանը, Բերդի համայնքապետարանի ծրագրերի տնտեսական պատասխանատու Մհեր Պապյանը:
Բերդի համայնքապետարանի ծրագրերի տնտեսական պատասխանատու Մհեր Պապյանը մանրամասներ է ներկայացրել առաջին ընդհանուր ժողովի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում ընտրված «Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընդլայնում, պոմպակայանի և մղման խողովակաշարի կառուցում, ՕՋԿ վերանորոգում» ծրագրի մասին:
Բնակիչները կրկին հավանության են արժանացրել ծրագիրը:
«Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընդլայնում, պոմպակայանի և մղման խողովակաշարի կառուցում, ՕՋԿ վերանորոգում» ծրագիրը կիրականացվի ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Բերդի համայնքապետարանի ֆինանսական մասնակցությամբ: