Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 0.47 հա մակերեսով, ծածկագիրը` 11-054-0288-0091, 10000/տասը հազար/ՀՀ դրամ, գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 1.5 հա մակերեսով, ծածկագիրը`11-054-0204-0041, 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 0,65996 հա մակերեսով, ծածկագիրը`11-054-0285-0032, 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 3.13529 հա մակերեսով, ծածկագիրը` 11-054-0204-0042, 50000 /հիսուն հազար/ՀՀ դրամ մեկնարկային գնով, 25 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:
2.Սահմանել 5.76525 հա ընդհանուր մակերեսով վարելահողների տարեկան վարձավճարի ընդհանուր մեկնարկային գինը 90000 /իննսուն հազար/ՀՀ դրամ: |