Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Բերդի համայնքապետարանի կողմից մինչ 19 դեկտեմբեր 2024 թվականին տրված բոլոր քաղվածքները և տեղեկանքները
2. Տեղեկատվությունը միայն տրամադրել Բերդի համայնքապետարանի կողմից 19 դեկտեմբեր 2024 թվականին տրված քաղվածքի հիման վրա:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել Քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: