Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը /ծածկագիր 11-046-0253-0005/ չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն 10 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղ Նավուր, 11-046-0253-0005 ծածկագրով, 0,69812 հա արոտավայրը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել 14000 ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |