Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ԼՖ ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու մասին:
/Զեկ.Մ.Պապյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների և անշարժ գույքի հարկի արտոնություններ տրամադրելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 1,26829 հա մակերեսով այգին մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.07739 հա մակերեսով 11-002-0237-0021 ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Գյուղատնտեսական նշանակության 11-002-0330-0020, 11-002-0330-0005 ծածկագրերով վարելահողերը և 11-002-0331-0165 ծածկագրով արոտավայրը աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
|