Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով 21.08.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վարագավան, 5 փողոց, 13 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ 208.62 ընդհանուր մակերեսով, և օրինական հատկացված 11-060-0037-0015 ծածկագրով, 0.04 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Շահպարոն Արշալույսի Մանուչարյանի՝ ծնվ. 11.01.1944թ.,Ժենիկ Եղիշի Մանուչարյանի՝ ծնվ.29.01.1948թ., Սասուն Շահպարոնի Մանուչարյանի՝ ծնվ. 26.09.1973թ.,Աննա Ալբերտի Մանուչարյանի՝ ծնվ. 23.03.1975թ., սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շահպարոն Արշալույսի Մանուչարյանի, Ժենիկ Եղիշի Մանուչարյանի, Սասուն Շահպարոնի Մանուչարյանի, Աննա Ալբերտի Մանուչարյանի կողմից:
5.Առկա են 59.85 ք.մ մակերեսով ինքնակամ շինություններ՝ ծածկ, թղչնանոց և զուգարան, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
6.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 26.09.2024 թվականի N 11624-Ա որոշումը
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: