Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Արմինե Փայտյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 05-ի N 2651/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Արմինե Փայտյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Մաշտոցի 82/25 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն (Թույլտվություն N 271 կցվում է):
2.<<Արմինե Փայտյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արմինե Փայտյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: