Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով Բերդ համայնքի անհատ ձեռնարկատեր <<Լիանա Եղիկյան Վլադիմիրի>> (մուտք՝ 2024 թվականի հուլիսի 01-ի N 2287/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Լիանա Եղիկյան Վլադիմիրի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Տավուշեցու 2/4 հասցեում գտնվող 42 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 262 կցվում է):
2.<<Լիանա Եղիկյան Վլադիմիրի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք ՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Լիանա Եղիկյան Վլադիմիրի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: