Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերով, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման, որոշում եմ`
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վերին Կարմիր Աղբյուր, 1 փողոց, 19 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-061-0003-0036 ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0,04000 հա մակերեսով անշարժ գույք և առանձնացվող 0,04000 հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել`Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վերին Կարմիր Աղբյուր, 1 փողոց, 19/2 հողամաս հասցեն, իսկ 0,05150 հա մակերեսով անշարժ գույքի հասցեն թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Վերին Կարմիր Աղբյուր, 1 փողոց, 19 բնակելի տուն հասցե:
2. 11-061-0003-0036 ծածկագրով անշարժ գույքից առանձնացվող 0,00586 հա մակերեսով անշարժ գույքը համարել ընդհանուր օգտագործման տարածք:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: