Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 84-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել «ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ավագանու 22 դեկտեմբերի 2017 թվականի N 11-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |