Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 2539 և 2541 վկայագրերը, տրված՝ 18.12.2024թ.-ին , «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, հաշվի առնելով 20.06.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 15 փողոց, 2 փակուղի, 8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և օժանդակ շինությունները, ընդհանուր՝ 392.05 ք.մ մակերեսով, կառուցված՝ 1965-1970թթ. և օրինական հատկացված 11-010-0028-0012 ծածկագրով, 0.07170 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Գրիգոր Վանոյի Ալիփյանի, ծնվ.՝ 22.11.1965թ., Մարինե Սուրենի Ալիփյանի, ծնվ.՝ 02.07.1971թ., Սեդա Գրիգորի Ալիփյանի, ծնվ.՝ 11.03.1990թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2.Առկա է 111.55 ք.մ մակերեսով ինքնակամ շինություններ՝ մառան, սանհանգույց, ծածկ, զուգարան, փուռ-ծածկ, ջրավազան,որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սեփականատիրոջ կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: