Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. N 117-Ն օրենքով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 61 վկայագիրը՝ տրված 22.01.2025թ.-ին, «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտարի կողմից, և հաշվի առնելով 10.12.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, ք. Բերդ, Քարաշեն փողոց, 36 տուն հասցեում գտնվող բնակելի տունը և մառանը՝ 129.42 ք.մ ընդհանուր մակերեսով, կառուցված 1965-1970թ.թ. և օրինական հատկացված 11-002-0094-0005 ծածկագրով, 0.07 հա մակերեսով տնամերձ հողամասը և նրան կից 0.00578 հա մակերեսով տնամերձ հողամասը ճանաչել Շահեն Տիգրանի Մելիքբեկյանի, ծնված՝ 05.02.1959թ. սեփականությունը:
Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,
3)․ շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Շահեն Տիգրանի Մելիքբեկյանի կողմից:
3. Առկա են 5.51 ք.մ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: