Աստղիկ Սպարտակի Հակոբյանը ծնվել է 1970 թ.-ի փետրվարի 7-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Կրթություն․
1977-1983 թթ. սովորել է Մովսես գյուղի միջնակարգ դպրոցում:
1984-1987 թթ. ուսումը շարունակել է Այգեպարի միջնակարգ դպրոցում:
1989 թ.-ին ընդունվել և 1991 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումի գրքի ապրանքագիտության ֆակուլտետը՝ ապրանքագետ մասնագիտությամբ:
2014 թ.-ին ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժինը՝ սոցիալական աշխատող մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն․
1993-2008թթ. աշխատել է Բերդի մշակույթի տանը՝ որպես երիտասարդական միջոցառումների կազմակերպիչ:
2010-2013թթ.՝ Բերդի արհեստագործական ուսումնարանում՝ որպես գեղմասվար:
2013-2016թթ. աշխատել է ՀՕՖ-ի Բերդի գրասենյակում՝ որպես սոցիալական աշխատող:
2016թ.-ից մինչև 2022թ.-ի նոյեմբերի 13-ը զբաղեցրել է ՀՕՖ-ի Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարի պաշտոնը:
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի(ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհ) «Երեխայի խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագրի շրջանակում 2021 թ.-ի փետրվար-դեկտեմբեր ամիսներին աշխատել է որպես երիտասարդների և երեխաների մենթոր:
Վերապատրաստման դասընթացներ․
- 2014 թ., ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «Սոցիալական դեպքի վարում»:
- 2015թ., Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, «Յունիսեֆ», «Սոցիալական աշխատանքը Հայաստանում. բարեփոխումներին համընթաց»:
- 2015թ., ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն, «Համայնքային զարգացում, հայեցակարգ և մեթոդներ»:
- 2018թ. «Save the Children», «Երեխաների դեմ բռնությունների և սոցիալական աշխատանքի սկզբունքներ»:
- 2018թ., Կիրառական հոգեբանության կենտրոն, «Հոգեբանական տրավմա և ռեաբիլիտացիա»:
- 2018թ., «Միացյալ ձայն՝ հանուն սոցիալական պետության»:
- 2019թ., ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն», «Childran's Accelerated Trauma Technique» (CATT):
- 2020թ. Կրթական-տեղեկատվական դասընթացների ծրագիր(Տավուշ):
- 2021թ. Դասընթացավարների դասընթացավար, «Բանավեճը որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ»:
- 2021թ. «Ռազմավարական պլանավորում, կազմակերպական զարգացում, ֆոնդահայթայթում, մրցունակ ծրագրերի մշակում, կառավարում»:
- 2021թ. «Երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների մասնագիտական ինքնախնամքի կարողությունների զարգացում»:
- 2021թ. Առաջին հոգեբանական օգնություն:
- 2021թ. Վերապատրաստման դասընթացներ՝ հետևյալ թեմաներով. առաջնորդություն, համագործակցություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, խաղաղաշինություն, ջատագովություն:
- 2022թ. «Քաղաքացիական կրթություն`ուսուցանողների համար»:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: | Կոնտակտային տվյալներ Հեռախոս՝ | (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59 | Էլ. փոստ՝ | berd.tavush@mta.gov.am | Գրել նամակ՝ | | Ընդունելություն Գրանցվել առցանց Նախընտրական ծրագիր
Ստացած ձայների քանակը 11 Լիազորությունների Սկիզբ՝ | 13/11/2022 | Ավարտ՝ | 13/11/2027 |
Կուսակցություն |