Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի թիվ 103-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) <<11-0002-0124-0014 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00255 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> վերնագրի մեջ ծածկագիրը փոխել 11-002-0124-0026 ծածկագրով և ավելացնել ք. Բերդ, Հայկ Նահապետի փողոց 5/4 հողամաս հասցեն և որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Հայկ Նահապետի փողոց, 5/4 հողամասս հասցեում գտնվող, 11-002-0124-0026 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի,կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասերից 0,00255հա մակերեսով հողամասն աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |