Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
|
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 22/3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասերից 0.00054հա մակերեսով հողամասը՝ բնակելի տանը սպասարկման տարածք տրամադրելու նպատակով, 27000 /քսանյոթ հազար/ ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Գագիկ Էդիկի Խաչատրյանին:
2. Օրենքով սահմանված կարգով կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
|
|