Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 7-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.4-րդ կետով և և 31-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, հիմք ընդունելով նաև ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 17 նոյեմբերի 2017 թվականի N 03-Ա որոշումը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նստավայրը սահմանել՝ ՀՀ, Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Լևոն Բեկի 5։ 2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերը թողնել անփոփոխ։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |