Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-4 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-014-0357-0001 ծածկագրով, 0.24569 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական այլ հողերից, գյուղատնտեսական խոտհարք հողերի:
2.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-014-0357-0001 ծածկագրով, 0.24569 հա մակերեսով գործառնական նշանակության հինգերրորդ գնահատման խմբի խոտհարքը գրանցել Բերդ համայնքի անունով:
3.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 03.02.2025 թվականի 132-Ա որոշումը:
4․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: