Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 42-Ա որոշման մեջ կատարել հետևյալ  ուղղումը՝

   1) Ավագանու որոշման առաջին կետում և վերնագրում կատարել ուղղում՝ Կամո Ռաֆիկի Մարդանյանի անվան, հայրանվան, ազգանվան հետ միասին ավելացնել Վարդուշ Լևոնի Շառյան, Գոհար Կամոյի Մարդանյան, Գայանե Կամոյի Մարդանյան, Գեղամ Կամոյի Մարդանյան անուն, հայրանուն, ազգանունները: Որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

   1.Տալ համաձայնություն Բերդ համայնք, Նավուր գյուղ, 5 փողոց, 2 փակուղի, 4/1 հողամաս հասցեում գտնվող, Կամո Ռաֆիկի Մարդանյանի, Վարդուշ Լևոնի Շառյանի, Գոհար Կամոյի Մարդանյանի, Գայանե Կամոյի Մարդանյանի, Գեղամ Կամոյի Մարդանյանի սեփականությունը հանդիսացող 0.0922 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին՝ ընդլայնման նպատակով, 0.01853 հա մակերեսով, 11-046-0046-0015 ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Կամո Ռաֆիկի Մարդանյանին, Վարդուշ Լևոնի Շառյանին, Գոհար Կամոյի Մարդանյանին, Գայանե Կամոյի Մարդանյանին,Գեղամ Կամոյի Մարդանյանին:

   2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner