ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 18փ., տուն 24 հասցեի բնակիչ Ռոզա Աշոտի Սմբատյանը դիմել է իրեն իր թոռան՝ Ծովինար Պավելի Գասպարյանի, ծնված՝ 30.01.2010թ., նկատմամբ հոգաբարձու և խնամակալ նշանակելու խնդրանքով: Ծովինար Գասպարյանի խնամքի և դաստիարակության հարցերով զբաղվել և զբաղվում է անչափահասի տատը՝ Ռոզա Աշոտի Սմբատյանը, ծնված՝ 10.12.1962թ.:
Ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 35, 36, 37-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով, Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ և հաշվի առնելով, որ Ռոզա Սմբատյանը չափահաս գործունակ է, բարոյական և անձնական այլ հատկանիշները բնութագրվում են դրական, հանդիսանում է անչափահասի հարազատ տատը, իսկ անչափահաս Ծովինար Գասպարյանը ունի խնամքի կարիք,
Որոշում եմ՝
Բերդ համայնքի, Տավուշ գյուղի 18փ., տուն 24 հասցեի բնակիչ Ռոզա Աշոտի Սմբատյանին նշանակել իր թոռան՝ Ծովինար Գասպարյանի, ծնված՝ 30.01.2010թ., նկատմամբ հոգաբարձու /խնամակալ/: