|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2021 թվականի N 61-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով Համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համար Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
- Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ նախապատրաստել ծրագրի նախնական տարբերակը ՀՏԶՀ-ի կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխան:
- Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
- Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Կողմ -7 ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|