Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 18.11.2024թ. N2/փ-429 դրական եզրակացութունը և Բերդ համայնքի ավագանու 25 դեկտեմբերի 2024 թվականի N 458-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Արծվաբերդ, 0,144 հա մակերեսով, 11-014-0436-0019 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի:
2. Հաշվի առնելով, որ նշված հողամասի կադաստրային արժեքը 82 դրամ է, իսկ բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի արժեքը 217.8 դրամ է,ուստի պարտավորեցնել Արմեն Պավելի Աղաբաբյանին տեղական բյուջե վճարել յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի համար 135.8 դրամ կադաստրային արժեքի տարբերություն, ընդամենը՝ 195 552 /հարյուր իննսունհինգ հազար հինգ հարյուր հիսուներկու/ դրամ:
3.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: