Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 5.1կետերով, 83-րդ հոդվածի 2-րդ մասովև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, Համայնքի ավագանին որոշում է`
1.ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, <<Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա>> ՀԿ – ի և Արծվաբերդի միջնակարգ դպրոցի միջև, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի, <<Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա>> ՀԿ – ի և Այգեձորի միջնակարգ դպրոցի միջև 28.10.2019 թվականի կնքված եռակողմ պայմանագրերի 1.1 կետերում նշված պայմանագրային պարտավորությունները՝ այն է խաղադաշտերիի ամբողջ երկայնքով կառուցել երկաթյա ցանկապատ, չեն կատարվել՝ բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Առաջիկայում ֆինանսական հնարավորություն առաջանալու դեպքում կատարել պարտավորությունը: |