Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 217-Ն որոշման և հիմք ընդունելով <<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 01-ի N 2814/Դ/24) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում Բերդ համայնքի, Բերդ քաղաքի, Հ.Նահապետի փողոցի թիվ 14/1 հասցեում գտնվող 25.2 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 289 կցվում է):
2.<<Համեստ Թումանյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 6000 (վեց հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Համեստ Թումանյան>>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: