Այսօր: Երկուշաբթի, 18 Օգոստոսի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 913-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2025 թվականի N 913-Ա

ՍԵՐՈԺ ԱՇՈՏԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 11-002-0247-0005 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 643.72 Ք.Մ ԸՆՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻՆ 0.10586 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8 կետով, հիմք ընդունելով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ/0121/02/24 վճիռը, որոշում եմ՝ 

1.Քանի որ Սերոժ Աշոտի Փալանդուզյանին սեփականության իրավունքով պատկանող շինության (անասնաշենք) չափերը փոփոխության չեն ենթարկվել և համապատասխանում են 19.02.2024թ. կազմված չափագրման տվյալներին, Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, 77 անասնաշենք հասցեում գտնվող, 643.72 ք.մ ընդհանուր մակերեսով շինությունների պահպանման և սպասարկման համար, 11-002-0247-0005 ծածկագրով,0.10586հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը տրամադրել Սերոժ Աշոտի Փալանդուզյանին, պայմանով, որ հողամասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարվի տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը:

2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ  Վ.Գրիգորյանի վրա:

3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner