Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021թ. փետրվարի 24-ի N 2/փ-73 դրական եզրակացությունը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0.09291 հա մակերեսով՝ 11-010-0358-0001 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հող:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |